Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կորոնավիրուսային վարակի կայուն ախտանիշների պատճառով հոսպիտալացվել է:
«Իր անձնական բժշկի խորհրդով ՝ վարչապետը երեկոյան հոսպիտալացվել է՝ թեստավորման համար», —russian.rt-ի փոխանցմամբ՝ ասվում է CNN-ի հաղորդագրության մեջ։
Պարզաբանվել է նաև, որ վարչապետի հոսպիտալացումը կատարվել է նախազգուշական միջոցառումներից ելնելով. «Սա նախազգուշացում միջոցառում է, քանի որ վիրուսի առկայության դրական պատասխանից հետո արդեն 10 օր է, ինչ վարչապետի մոտ շարունակվում է կայուն ախտանիշների դրսևորումը»։
Հիշեցնենք, որ մարտի 27-ին Ջոնսոնը հայտարարել էր, որ վարակվել է կորոնավիրուսով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







