Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները ապրիլի 5-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 770-ի, հիվանդներից 43-ն արդեն բուժվել է, մահացել է 7 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 162 դեպք, մահացել է 1 մարդ, հիվանդներից 36-ն արդեն բուժվել է:
Ադրբեջանում գրանցվել էկորոնավիրուսով վարակվելու 521 դեպք, 5 մարդ մահացել է, 32-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 23 931 դեպք, ապաքինվել է՝ 786-ը, գրանցվել էմահվան 501 դեպք:
Իրանի Իսլամական Հանրապետությունում կորոնավիրուսովհիվանդացածների թիվը հասել է 55 743-ի, ապաքինվել է 19 736 մարդ, արձանագրվել է 3452 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 4731-ի, ապաքինվել է 333 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 43 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



