Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է, որ համաշխարհային տնտեսությունը կանգ է առել և իրավիճակն այժմ շատ ավելի վատ է, քան 2008-ին։ Համապատասխան հայտարարությունն արել է Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն-կարգադրիչ Կրիստալինա Գեորգիևան, փոխանցում է vesti.ua-ն։
Նշվում է, որ կորոնավիրուսի ֆոնին արտակարգ օգնության և աջակցության համար կազմակերպությանը դիմել են ավելի քան 90 երկրներ:
«Մենք երբեք ԱՄՀ-ի պատմության մեջ չենք տեսել, որ համաշխարհային տնտեսությունը կանգ առնի։ Մենք ռեցեսիայի մեջ ենք, այն շատ ավելի վատ է, քան գլոբալ տնտեսական ճգնաժամը», — հայտարարել է Գեորգիևան մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք մոբիլիզացնում ենք արտակարգ ֆինանսական աջակցությունը երկրներին, և կարող եմ ասել, որ երբևէ չենք տեսել օգնության հարցումների նման աճ»,-նշել է ԱՄՀ-ի կարգադրիչ տնօրենը:
Նշվում է, որ կորոնավիրուսի ֆոնին արտակարգ օգնության և աջակցության համար կազմակերպությանը դիմել են ավելի քան 90 երկրներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







