Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:27

[ԶԼՄ] ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն դիմած քաղաքացիներից միայն 220-ը կկարողանան Երևան վերադառնալ․ դեսպան

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատուն դիմած քաղաքացիներից միայն 220-ը կկարողանան վերադառնալ Հայաստան. փոխանցող ինքնաթիռն ընդամենն այդքան տեղ ունի։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանը՝ խոսելով ապրիլի 6-ին կազմակերպվելիք չարտերային թռիչքի մասին։

«Ինչպես գիտեք, կորոնավիրուսի համավարակի հետևանքով փակվել էր Հայաստանի և Ռուսաստանի միջև ավիափոխադրումը։ Շատ մարդիկ ժամանակավորապես էին գտնվում Ռուսաստանում, մյուսներն արդեն տոմսեր էին գնելու վերադառնալու։ Մարդիկ մտածում էին, որ շուտով նորից թռիչքները կվերականգնվեն, բայց վերջերս հայտարարություն եղավ, որ վիճակը կձգվի մինչև ապրիլի 30-ը։ Մեզ մոտ 800 քաղաքացիներ դիմեցին՝ Հայաստան գնալու խնդրանքով»,-պատմեց Տողանյանը։

Թե ինչպես կլուծվի դեսպանատուն դիմած մնացած ՀՀ քաղաքացիների հարցը, դեռևս պարզ չէ:

Դեսպանը հավելեց, որ վերադարձին ինքնաթիռը կկարողանա իր հետ ուղեբեռ վերցնել Երևանից Մոսկվա, բայց ոչ ուղևոր։

Արդեն տեղեկացրել ենք, որ ապրիլի 6-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 15:40-ին, կազմակերպվելու է Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը (WZ4323), որով կարող են Հայաստան վերադառնալ բացառապես ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները:

Դեսպանությունը հիշեցնում է, որ թռիչքով Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+