Իրանի խորհրդարանի խոսնակն ու Իսրայելի առողջապահության նախարարը վարակվել են կորոնավիրուսով։ Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը՝ հղում կատարելով այդ երկրների պաշտոնական հրապարակումներին։
Իրանի խորհրդարանն իր կայքում հայտարարել է Ալի Լարիջանիի հիվանդության մասին՝ հայտնելով, որ վերջինս բուժում է ստանում կարանտինում: Իրանը կորոնավիրուսի տարածման տարածաշրջանային էպիկենտրոնն է, որտեղ համավարակի բռնկումն աշխարհում ամենածավալուններից է:
Իսկ Իսրայելը, որն այսօր հաղորդել էր ավելի քան 6.800 վարակման և 31 մահվան դեպքի մասին, հայտնեց նաև առողջապահության նախարարի վարակվածության դրական ախտորոշման մասին։ Վերջինս հաճախակի շփումներ է ունեցել վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







