Կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում կազմում է 693 224, մահացել է 33 106 մարդ։ Այս մասին, РИА Новости-ի փոխանցմամբ, հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։
ԱՀԿ-ի տվյալներով՝ վերջին օրվա ընթացքում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 58 հազարով, վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 3215 մարդ։
Կազմակերպության տվյալների համաձայն՝ ներկայումս ամենից շատ վարակվածության դեպքերը (շուրջ 400 հազար) գրանցվել են եվրոպական տարածաշրջանում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր տեսակի COVID-19 կորոնավիրուսի վարակի բռնկումը հայտարարեց պանդեմիա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







