Ուրբաթ երեկոյան ՌԴ Կոմունարկայի «Նովոմոսկովսկի» բազմապրոֆիլ բժշկական կենտրոնում մահացել է պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր Արփիկ Հասրաթյանը: Կինը նախկինում աշխատել է Սեչենովսկու համալսարանի համաճարակաբանության ամբիոնում, հայտնում է «Московский комсомолец»-ը:
69-ամյա կինը հոսպիտալացվել էր մարտի 23-ին, իր բնակարանից՝ բարձր ջերմությամբ և դժվարացած շնչառությամբ: Պայմանավորված վիճակի վատթարացմամբ՝ ուրբաթ ցերեկը նրան տեղափոխել էին Կոմունարկայի հիվանդանոց, որտեղ նախնական հաստատվել է COVID-19 ախտորոշում: Ժամեր անց Հասրաթյանը մահացել է: Ներկայում բժիշկները փորձում են ճշտել՝ արդյո՞ք մահվան պատճառը կորոնավիրուսն էր:
Նախնական տեղեկություններով՝ վերջին շրջանում կինն արտերկրում չի եղել և շփում չի ունեցել կորոնավիրուսով վարակվածների հետ:
Նշվում է, որ Արփիկ Հասրաթյանը վիրուսային հեպատիտների բուժման ոլորտում նշանավոր մասնագետ էր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







