ԱՄՆ պետդեպարտամենտը որոշել է կորոնավիրուսի դեմ համաշխարհային պայքարին օժանդակելու փաթեթի շրջանակում 1.1 մլն դոլար հատկացնել Հայաստանին։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը՝ ողջունելով այդ քայլը։
Պետդեպարտամենտը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը հայտնել են, որ $274 միլիոնի առողջապահական և մարդասիրական օգնություն կհատկացնեն առավել խոցելի երկրներին՝ համաճարակի դեմ պայքարելու համար։ Միջոցները տրամադրվելու են աշխարհի՝ առավել վտանգված 64 երկրներին։
Ավելի վաղ հանձնախմբի պատասխանատու Րաֆֆի Համբարյանը Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին կոչ էր արել օժանադակել, որպեսզի Վաշինգտոնն աջակցություն տրամադրի Հայաստանին՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







