Օտարերկրյա պետությունների տարածքներից Սիրիա փախստականների դուրսբերումը մեկ օրում չի իրականացվել, հաղորդվում է հակամարտող կողմերի հաշտեցման և փախստականների տեղաշարժի վերահսկողության ռուսական կենտրոնի տեղեկագրում:
«Անցած մեկ օրում օտարերկրյա պետությունների տարածքներից Սիրիայի Արաբական Հանրապետություն փախստականների դուրսբերում չի իրականացվել», — «Ռիա Նովոստիի» փոխանցմամբ՝ ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ անցած օրվա ընթացքում Սիրիայի զինված ուժերի ինժեներական ստորաբաժանումները ականազերծել են 2,2 հեկտար տարածք, ոչնչացրել 53 պայթյունավտանգ առարկա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







