ԱՄՆ-ն դիտարկում է հակառուսական պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը «նավթի շուկայի կայունացման» համար։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»՝ վկայակոչելով The Wall Street Journal թերթը։
The Wall Street Journal-ը գրում է, որ Վաշինգտոնը ցանկանում է Էր Ռիադին ստիպել վերադառնալ նավթի արդյունահանման նախորդ ծավալներին, որոնք եղել են մինչև ՕՊԵԿ+ գործարքի չեղարկումը։ Դրա համար ամերիկացիները մտադիր են օգտագործել դիվանագիտական ճնշումը, նշում է պարբերականը։
Որպես Մոսկվայի վրա ազդեցության գործիք առաջարկվում է սահմանել սահմանափակող միջոցներ։ Թե կոնկրետ ինչ, The Wall Street Journal-ը չի հստակեցնում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն մտադիր է «ճիշտ ժամանակին» միջամտել նավթային շուկայում տիրող իրավիճակին։
Նավթի գների կտրուկ անկումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ՕՊԵԿ+-ի անդամ երկրները չկարողացան նավթի արդյունահանման ծավալների կրճատման մասին նախնական համաձայնության գալ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







