Աշխարհում կորոնավիրուսի տարածման պատճառով Կաննի կինոփառատոնի կազմակերպիչները որոշել են հետաձգել այն. ներկայումս քննարկվում է կինոփառատոնի անցկացումն այլ ժամկետներ տեղափոխելու հարցը՝ այն կարող է կայանալ հունիսի վերջին-հուլիսի սկզբին։
Իրենց հայտարարության մեջ Կաննի կինոփառատոնի կազմակերպիչները ցավակցություն են հայտնել COVID-19 վիրուսի զոհերին և նրանց, ովքեր այս պահին պայքարում են հիվանդության դեմ: Կազմակերպիչներն ընդգծել են, որ վերջնական որոշման մասին կհայտնեն, երբ Ֆրանսիայում և աշխարհում իրավիճակի զարգացումը թույլ տա գնահատել փառատոնի անցկացման իրական հնարավորությունը։
Կաննի 73-րդ փառատոնը պետք է անցկացվեր Լազուրե ափում՝ մայիսի 12-23-ը. կինոմրցույթն անցկացվում է ամեն տարի՝ սկսած 1946 թվականից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







