«Եվրատեսիլ-2020» երգի միջազգային մրցույթը, որն այս տարի նախատեսվում էր անցկացնել մայիսի 12-16-ը Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում, չեղարկվել է։
Մրցույթի կազմակերպիչները նման որոշում են կայացրել՝ կապված աշխարհում կորոնավիրուսի տարածմամբ ստեղծված իրավիճակի հետ։ Այս մասին հայտնում է երգի մրցույթի պաշտոնական կայքը։
Նշենք, որ այս տարի «Եվրատեսիլ-2020» երգի մրցույթում Հայաստանը պետք է ներկայացներ հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը՝ «Chains on you» երգով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







