ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շնորհակալական նամակ ու քաղցրավենիք է ուղարկել «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի բուժանձնակազմին՝ երախտագիտություն հայտնելով նրանց աշխատանքի համար: Այս տեղեկությունը հաստատեց Աննա Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանը, հայտնում է «Արմենպրեսը»։
«Տիկին Հակոբյանը հետևում է այս օրերին բժիշկների կատարած ահռելի աշխատանքին: Նամակ ու քաղցրավենիք ուղարկելը մի փոքր ժեստ է, որով Աննա Հակոբյանն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր բուժաշխատողներին, ինչպես «Նորք» ինֆեկցիոն կլինիկական, այնպես էլ մյուս բուժհաստատությունների: Նրանք գտնվում են առաջին գծում, ցուցաբերում են բարձր որակներ, օր ու գիշեր պայքարում են համաճարակի դեմ: Տիկին Հակոբյանն իր շնորհակալությունն է հայտնել, մաղթել քաջ առողջություն և նշել, որ այս անհամաչափ ընթացող պատերազմում հաղթանակը գրանցելու են բժիշկները»,-ասաց Հասմիկ Հարությունյանը:
Իր հերթին վարչապետի տիկինը ֆբ-յան իր էջում գրել է.
«Մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր բուժաշխատողներին, ինչպես «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի, այնպես էլ մյուս բուժհաստատությունների: Դուք գտնվում եք առաջին գծում, ցուցաբերում եք մասնագիտական բարձր որակներ, օր ու գիշեր պայքարում եք համաճարակի դեմ և կյանքեր փրկում:
Վստահ եմ, որ այս անհամաչափ ընթացող պատերազմում հաղթանակը գրանցելու են բժիշկները։
Աստված պահպանի մեր երկիրը և մեր ժողովրդին»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



