Այսօր՝ մարտի 17-ին, Իրաքում տեղակայված ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ուժերի ռազմաբազան հրթիռակոծվել է։ Այս մասին հայտնել Է Al Arabiya հեռուստաալիքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Բասմայայի ռազմակայանը գտնվում է Բաղդադի հարավում։ Ռազմաբազայի ուղղությամբ արձակվել է առնվազն երկու հրթիռ։ Հրթիռային հարձակման հետևանքով հնարավոր ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ դեռևս չկան:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







