Ռուս-թուրքական համատեղ պարեկությունը խափանելու նպատակով՝ ահաբեկիչները պայթեցրել են Իդլիբ նահանգի էրիխա քաղաքից դեպի արևմուտք, «Լաթաքիա-Հալեպ» (Մ4) մայրուղու վրա գտնվող կամուրջը։ Այս մասին հայտնում է սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ ահաբեկիչները ականապատել են պարեկության Մ4 երթուղու հատվածում գտնվող Մոհամբալ կամուրջը։
Ահաբեկիչները, հաշվեհարդարի սպառնալիքով, տասնյակ խաղաղ քաղաքացիների ստիպել են կենդանի պատնեշ կազմել մայրուղու վրա, վրաններ են տեղադրել և ճանապարհը ծածկել այրվող անվադողերով: Քաղաքացիների մի մասին գրոհայիններն առաջարկել են դրամական պարգևներ, եթե նրանք մշտապես մնան ճանապարհին տեղադրված վրաններում:
Հիշեցնենք, որ մարտի 5-ից, Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա, սկսվել է Մ4 մայրուղու ռուս-թուրքական առաջին պարեկումը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







