Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) գերաստղ Ռուդի Գոբերը դարձել է ամերիկացի առաջին մարզիկը, որը վարակվել է նոր տիպի կորոնավիրուսով: Այդ պատճառով խաղաշրջանն անորոշ ժամանակով դադարեցվել է, հաղորդում է The Wall Street Journal-ը։
«NBA-ն կօգտագործի այս ընդմիջումը կորոնավիրուսի պանդեմիայի իրավիճակում հաջորդ քայլերը որոշելու համար», — ասված է ասոցիացիայի հաղորդագրության մեջ: Սեզոնը դադարեցվել էր Oklahoma City Thunder-ի և Utah Jazz players-ի խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպից մեկ ժամ անց։ Չորեքշաբթի, մարտի 11-ին, երկու թիմերն էլ խաղի մեկնարկից մի քանի վայրկյան առաջ դուրս են եկել խաղից: Երկրպագուներին ավելի ուշ հայտարարել են խաղը չեղյալ հայտարարելու մասին։
Ավելի ուշ պարզվել է, որ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ բասկետբոլի աստղ, Utah Jazz-ի խաղացող Ռուդի Գոբերի կորոնավիրուսի հաստատման թեստը դրական արդյունք է ստացել: Վերջին երկու շաբաթվա ընթացքում այս բասկետբոլային ակումբը յոթ հանդիպում է անցկացրել Սոլթ Լեյք Սիթիում, Քլիվլենդում, Նյու Յորքում, Բոստոնում և Դեթրոյթում: Բասկետբոլի NBA-ի խաղերը Ֆիլադելֆիայում, Ատլանտայում, Մայամիում ևԴալլասում մարտի 11-ի երեկոյան չեն դադարեցվել և ավարտվել են:
Ինչպես գրում է պարբերականը, դրանից երկու օր առաջ NBA-ի սահմանափակումները ծաղրելու ժամանակ, որոնք խաղացողներին ապահով հեռավորության վրա էին պահում լրագրողներից, մարզիկը դիպչել է բոլոր խոսափողներին և երկու ձեռքով բռնել ձայնագրող սարքերը:
ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսային վարակով (COVID-19) հիվանդության 1237 դեպք 41 նահանգում և Կոլումբիա օկրուգում: Հիվանդությունից մահացել է 37 մարդ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







