Ամերիկացի դերասան Թոմ Հենքսը հայտնել է, որ ինքն ու իր կինը՝ Ռիտա Ուիլսոնը, վարակվել են կորոնավիրուսով։
«Բարև ընկերներ. Ռիտան և ես հիմա այստեղ Ավստրալիայում ենք. մենք մեզ մի քիչ հոգնած զգացինք, մրսած, մարմնի ցավ էինք զգում։ Ռիտան ժամանակ առ ժամանակ նաև սարսուռ էր զգում։ Ամեն ինչ ճիշտ անելու համար, ինչպես և պետք է հիմա, մեզ կորոնավիրուսի հաստատման համար ստուգեցին և արդյունքը դրական է եղել»,-գրել է նա Twitter-ում։
Այժմ նրանք ժամանակ են անցկացնելու ինքնամեկուսացման մեջ։
Զույգը Քվինսլենդի ոսկե ծովափին էր, որտեղ Հենքսն աշխատում էր Էլվիս Փրեսլիի կյանքի մասին ֆիլմի վրա։
Թոմ Հենքսը հանդիսատեսին հայտնի է այնպիսի ֆիլմերով, ինչպիսիք են «Մեծը», «Ֆորեսթ Գամփը», «Փրկել շարքային Ռայանին», «Բռնիր ինձ, եթե կարող ես», «Կանաչ մղոն», «Հրաշք Հուդզոնի վրա» և այլն: 2016 թվականին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հենքսին հանձնեց Ազատության նախագահական մեդալը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







