Մաաստրիխտում (Նիդերլանդներ) արվեստի և հնաոճ իրերի միջազգային ցուցահանդեսում Վինսենթ վան Գոգի «Բնապատկեր գյուղական տան պատկերով» կտավը վաճառվել է 15 միլիոն եվրոյով։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Artsy-ին:
«Մենք ուրախ ենք տեղեկացնել, որ պայմանավորվել ենք Վան Գոգի կտավի վաճառքի վերաբերյալ: Այժմ մնում է լուծել փաստաթղթերի հարցը»,-մեկնաբանել է Լոնդոնի պատկերասրահի տնօրեն Էմմա Ուորդը:
1885 թվականին պատկերված նկարը 1967 թվականին վաճառվել է գյուղական տոնավաճառում չորս ֆունտով, իսկ մեկ տարի անց ՝ Լոնդոնում 45 ֆունտով: 1970 թվականից ի վեր նկարը չորս անգամ տեղադրվել է Sotheby’s աճուրդում: Վերջին աճուրդում՝ 2001 թվականին, ամերիկյան կոլեկցիոները այն գնել է 1,7 միլիոն դոլարով:
Այս պահին Նիդերլանդների ցուցահանդեսում այս բնապատկերը դարձել է ամենաթանկ իրը
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







