Քանի դեռ Թուրքիան չի վերադարձրել Ռուսաստանից գնված C-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը, ԱՄՆ-ից չի կարողանա ձեռք բերել «Patriot» համակարգեր։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պենտագոնի մամուլի խոսնակ Ջոնաթան Հոֆմանը։ Վերջինս ներկայացրել է Պենտագոնի ղեկավար Մայք Էսփերի դիրքորոշումը՝ Թուրքիային ամերիկյան «Patriot» ՀՕՊ համակարգեր վաճառելու վերաբերյալ, փոխանցում է ermenihaber-ը։
Նշենք, որ Թուրքիան Սիրիայի Իդլիբ նահանգում իր զինված ստորաբաժանումների անվտանգության համար ցանկություն էր հայտել ԱՄՆ-ից ձեռք բերել հակաօդային պաշտպանական համակարգեր:
Չնայած Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և պաշտպանության նախարարության կողմից ներկայացված դիմումներին՝ Վաշինգտոնն այդպես էլ դրական պատասխան չի տվել:
Անգամ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էր բաց տեքստով դիմել ամերիկյան կողմին, բայց ապարդյուն:
«Դուք էլ մեզ «Patriot» տվեք: Մենք էլ ձեզնից կգնենք այն, բայց մեզ խոստացեք, որ C-400-ների հարցն այլևս չեք շոշափելու»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







