Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:26

Իտալիայի իշխանությունները երկրի ողջ տարածքում կարանտին են հայտարարել

Կորոնավիրուսի տարածման պատճառով Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հայտարարել է երկրի ողջ տարածքում կարանտինային միջոցառումները ընդլայնելու մասին, դրանք ուժի մեջ կմտնեն այսօր առավոտյան, հայտնում է rg.ru-ն։

Ըստ Իտալիայի կառավարության որոշման՝ արգելվում են բոլոր զանգվածային միջոցառումները երկրի տարածքում, սահմանափակվում է տեղաշարժը։ Իշխանությունները քաղաքացիներին խորհուրդ են տալիս տանը մնալ։

Ռեստորանների և բարերի աշխատանքային ժամերը կրճատվում են, դրանք կփակվեն 18․00-ին, իսկ ցերեկային ժամերին դրանց աշխատանքը հնարավոր է միայն այցելուների միջև պահանջվող հեռավորություն ապահովելու դեպքում։

Դպրոցներում ու համալսարաններում դասերը դադարեցված են մինչև ապրիլի 3-ը։

Փակ են կինոթատրոնները, թատրոնները, թանգարաններն ու մարզասրահները, արգելված են բոլոր տեսակի միջոցառումներն ու արարողությունները՝ հարսանեկան, եկեղեցական և այլն։

Ներկայում երկրում գրանցված է կորոնավիրուսով վարակման ավելի քան 9100 դեպք, մահացել է 463 մարդ, ապաքինվել՝ 724-ը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+