Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է մարտի 9-ին այցելել Բրյուսել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությանը։
Այս հայտարարությունն արվել է փախստականների համար ԵՄ-ի հետ սահմաններ բացելու Անկարայի որոշման պայմաններում:
Սիրիական Իդլիբում իրավիճակի սրումից հետո Թուրքիան հայտարարել է, որ այլևս չի կարողանա զսպել միգրանտների և փախստականների հոսքերը և բացել է իր սահմանները ԵՄ-ի հետ: Թուրքիայի կողմից սահմանը բացվելուց հետո հազարավոր միգրանտներ փորձում են ներխուժել Հունաստան: Սահմանին կանգնած են հարյուրավոր ոստիկաններ, զորամասային ստորաբաժանումներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







