Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Վլադիմիր Պուտինը հայտարարել է Իդլիբում ստեղծված իրավիճակը քննարկելու անհրաժեշտության մասին, որպեսզի այն չվնասի ռուս-թուրքական հարաբերությունները:
«Մենք պետք է Ձեզ հետ քննարկենք Իդլիբում ստեղծված իրավիճակը»,- հայտարարել է Վլադիմիր Պուտինը։
Ռուսաստանի նախագահը նաև հայտարարել է Սիրիայի նահանգում իրավիճակի սրման ֆոնին անձնական ուղղակի զրույցի անհրաժեշտության մասին:
Պուտինը ցավակցություն է հայտնել Էրդողանին Սիրիայում թուրք զինվորականների զոհվելու կապակցությամբ՝ հայտնելով, որ սիրիական բանակը տեղյակ չի եղել նրանց գտնվելու վայրի մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







