Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ամբողջ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2223 նոր դեպք, որոնցից 120-ը բաժին է ընկնում Չինաստանին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Չինաստանի սահմաններից դուրս մեկ օրում վարակվել է 2103 մարդ։ ԱՀԿ-ն նշում է, որ ընդհանուր առմամբ աշխարհում հաստատվել է վարակման 93090 դեպք, որոնցից 80422-ը՝ Չինաստանում, իսկ 12668-ը՝ դրա սահմաններից դուրս: Ընդհանուր առմամբ, նոր տիպի կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից, կազմակերպության տվյալներով, մահացել է 2984 մարդ Չինաստանում և 214 մարդ ամբողջ աշխարհում:
Նոր կորոնավիրուսի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Չինաստանի Ուհան քաղաքում: Չինաստանի սահմաններից դուրս ամենից շատ վարակվում են Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







