Քիմ Քարդաշյանի և երաժիշտ Քանյե Ուեսթի վեցամյա դուստրը Փարիզի նորաձևության շաբաթում իր հոր շոուի ժամանակ կարդացել է ռեփ: Ելույթի տեսանյութը հրապարակվել է համացանցում:
Մոդելները հանդիսավոր քալում էին Նորթի կատարման ներքո, որը կենդանի ռեփ էր կարդում: Վերջում հարթակ է բարձրանում Քանյե Ուեսթը՝ իր դստերը սատարելու և շնորհակալություն հայտնելու համար:
Տեսանյութը համացանցում հարյուր հազարավոր դիտումներ է ունեցել, ինչպես նաև բազմաթիվ դրական և բացասական մեկնաբանություններ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







