Լեհաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը։ Այս մասին Վարշավայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է երկրի առողջապահության նախարար Լուկաշ Շումովսկին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նախարարը չի տրամադրել տվյալներ հիվանդի և նրա ընտանիքի մասին, սակայն նշել է, որ պացիենտը իրեն լավ է զգում, բայց հազում է և ունի բարձր ջերմություն։
Շումովսկին նշել է, որ պացիենտի հետ շփված անձինք կարանտինի մեջ են։
Հիշեցենք, որ Չինաստանի իշխանությունները 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) տեղեկացրել են երկրի կենտրոնական մասի Ուհան քաղաքում (Հուբեյի նահանգ) անհայտ թոքաբորբի բռնկման մասին: Մասնագետները պարզել են, որ հիվանդության հարուցիչը նոր Կորոնավիրուսն է։ Չինաստանում վարակվածների թիվը գերազանցել է 80 հազարը, մահացել է 2946-ը։ ՉԺՀ-ի սահմաններից դուրս վարակման դեպքեր են արձանագրվել ԱՀԿ-ի վերջին տվյալներով՝ 72 երկրներում, Չինաստանից դուրս վարակվածների թիվը գերազանցել է 10 հազարը, իսկ մահացել է 160 մարդ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







