Ռուսաստանը մինչև հունիսի 1-ը ժամանակավոր արգելք է սահմանում երկրից առանձին ապրանքատեսակների արտահանման համար, այդ թվում ՝ բժշկական դիմակների: Համապատասխան որոշումը մարտի 2-ին ստորագրել է վարչապետ Միխայիլ Միշուստինը, փոխանցում է EADaily-ն։
«Ռուսաստանի քաղաքացիների շահերի պաշտպանության նպատակով ստորագրված որոշմամբ ժամանակավոր արգելք է սահմանվել Ռուսաստանից առանձին ապրանքատեսակների արտահանման համար, բացառությամբ միջազգային մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար նման արտադրանքի արտահանումից, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից այդ արտադրանքին վերաբերող նյութերի և մեկանգամյա օգտագործման առարկաների անձնական օգտագործման համար արտահանման համար»,-ասված է կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ապրանքների ցանկում տեղ են գտել պաշտպանիչ ռեսպիրատորներն ու ակնոցները, դիմակները, քիմպաշտպանության կոմբինեզոններն ու կոստյումները, դիմակները, վիրակապերը, բամբակը և շղարշը, ախտահանիչ և հակավիրուսային որոշ միջոցներ, բժշկական ձեռնոցներ և խալաթներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







