Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարների արտահերթ նիստ է գումարվելու սիրիական Իդլիբում տեղի ունեցած վերջին իրադարձությունների կապակցությամբ: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Բորելի խոսքով՝ Իդլիբում բախումները լուրջ սպառնալիք են ստեղծում միջազգային խաղաղության և անվտանգության համար և աննկարագրելի տառապանքների պատճառ են դառնում։
«ԵՄ-ն պետք է բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրի Սիրիայի հյուսիս-արևմուտքում հումանիտար ճգնաժամը դադարեցնելու համար»,- ասել է դիվանագետը՝ հավելելով, որ կապի մեջ է բոլոր շահագրգիռ կողմերի հետ և կոչ է անում նրանց զսպվածություն ցուցաբերել։
Նա նաև ընդգծել է, որ սիրիական ճգնաժամը կարող է լուծվել բացառապես քաղաքական ճանապարհով՝ հավելելով, որ Բրյուսելը պատրաստ է դրա համար անհրաժեշտ բոլոր ջանքերը գործադրել:
Բացի այդ, դիվանագետը կոչ է արել միջոցներ հավաքել տարածաշրջանի խաղաղ բնակչությանը օգնելու համար
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







