Ավելի քան 100 հազար փախստականներ հատել են Թուրքիայի սահմանը ԵՄ-ի հետ։ Այս մասին կիրակի հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։
Ավելի վաղ Սոյլուն հայտնել էր, որ ավելի քան 76 հազար փախստականներ լքել են Թուրքիան։
Ինչպես ուրբաթ հայտնել Է Reuters գործակալությունը, Անկարայում որոշել են չընդունել սիրիացի փախստականներին, որոնք ձգտում են հասնել Եվրոպա՝ ծովով կամ ցամաքով: Թուրքական ոստիկանության, առափնյա պահպանության և սահմանային անցակետերի աշխատակիցներին հրահանգ է տրվել չխոչընդոտել միգրանտների հոսքը՝ Սիրիայից փախստականների հոսքի առաջացման դեպքում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







