Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:09

Թուրքիան ԵՄ-ի հետ սահմանը բացել է սիրիացի փախստականների համար

Ավելի քան 7 հազար միգրանտներ են հավաքվել Հունաստանի հետ սահմանի թուրքական կողմում գտնվող «Կաստանիես»  հսկիչ անցակետի շրջանում  և  փորձեր են անում հարևան երկրի տարածք ներթափանցել շրջափակված հունական ռազմական կամրջով և ցամաքային սահմանի երկայնքով անցնող Էվրոս գետի վրայով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ միգրանտները անհայտ քիմիկատներ են նետում հույն ոստիկանների ուղղությամբ, իսկ նրանք ժամանակ առ ժամանակ կիրառում են արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ, որպեսզի հեռացնեն ամբոխին: Ընդ որում, հունական ERT ռադիոկայանի փոխանցմամբ, թուրք ոստիկանները ժամանակ առ ժամանակ օդ են կրակում, որպեսզի ամբոխին դրդեն անցնել սահմանը։

Գործակալությունը նշում է, որ ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով թուրք պաշտոնյային, հայտնել էր, որ Անկարայում որոշել են չխոչընդոտել սիրիացի փախստականներին, որոնք ձգտում են Եվրոպա հասնել ծովով կամ ցամաքով: Թուրքական ոստիկանության, առափնյա պահպանության և սահմանային անցակետերի աշխատակիցներին հրահանգ է տրվել անգործության մատնվել Սիրիայից փախստականների հոսքի առաջացման դեպքում: Շաբաթ օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարայի որոշումից հետո առնվազն 18 հազար սիրիացի փախստականներ հատել են ԵՄ-ի հետ Թուրքիայի սահմանը:

Թուրքիայի որոշման հետ կապված՝ չխոչընդոտել սահմանն անցնելու միգրանտների մտադրություններին, Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը չեղարկել է այս հանգստյան օրերին նախատեսված իր այցերը Լեսբոս, Խիոս և Սամոս կղզիներ և շաբաթ օրը կառավարական խորհրդակցություն է անցկացրել՝ քննարկելու Հունաստան անօրինական միգրանտների և  փախստականների հոսքը կանխելու միջոցառումները:

Այս ֆոնին Հունաստանի ԱԳՆ-ն պահանջել է շտապ գումարել ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստը։  Իր հերթին Գերմանիայի խորհրդարանում Քրիստոնեա-դեմոկրատական և  Քրիստոնեա-սոցիալական միությունների խմբակցության պատգամավոր Մաթիաս Միդելբերգը անպատասխանատու է անվանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գործողությունները՝ փախստականների համար սահման բացելու նրա սպառնալիքի լույսի ներքո: Այս մասին գերմանացի քաղաքական գործիչը հայտարարել Է DPA գործակալությանը տված հարցազրույցում։

«Չի կարելի թույլ տալ 2015 թվականի աշնան իրավիճակի կրկնություն», -ընդգծել է Միդելբերգը: «ԵՄ միլիարդավոր եվրոներ գործարկելու փոխարեն, նա (Էրդողանը) իր երկրում միգրանտներին օգտագործում է որպես քաղաքական նպատակներին հասնելու միջոց», -հայտարարել է պատգամավորը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+