Բրիտանացի արքայազն Հարրին մասնակցել է ամերիկացի երաժիշտ Ջոն Բոն Ջովիի՝ Բոն Ջովի ռոք խմբի անփոխարինելի առաջնորդի կոմպոզիցիայի ձայնագրությանը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ուրբաթ օրը արքայազնի և նրա կնոջ ՝ Մեգան Մարքլի Instagram-ի համատեղ էջում հրապարակվել է երգից մի հատված:
Unbroken կոչվող երգը ձայնագրվել է Լոնդոնում ՝ Abbey Road ստուդիայում, որտեղ ստեղծվել են այնպիսի լեգենդար նվագախմբերի հիթեր, ինչպիսիք են The Beatles-ը, Pink Floyd-ը և Oasis-ը: Նոր երգի ստեղծմանը մասնակցել է նաև Մեծ Բրիտանիայի մարտական գործողությունների վետերանների երգչախումբը:
Ենթադրվում է, որ Unbroken-ը կդառնա հերթական «Անպարտ խաղերի» (Invictus Games) յուրատեսակ օրհներգ։ Այն սպորտային իրադարձություն է, որն անցկացվում է Հաագայում ՝ հաշմանդամ դարձած նախկին և ներկա զինծառայողների մասնակցությամբ: Մրցումները կանցկացվեն մայիսին
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







