Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեն բացառում հանդիպումներն առաջիկայում, հաղորդում Է ՏԱՍՍ-ը:
Ինչպես հաղորդել է Կրեմլի մամլո ծառայությունը, երկու երկրների նախագահները ուրբաթ հեռախոսազրույց են ունեցել. «Երկու կողմից ընդգծվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ Սիրիայի հյուսիս-արևմուտքում իրադրության կարգավորման նպատակով»,-նշել են մամուլի ծառայությունում: Կրեմլն ընդգծում է, որ «պայմանավորվել են ակտիվացնել համապատասխան միջգերատեսչական խորհրդակցությունները և մշակել մոտ ժամանակներս բարձր մակարդակով հանդիպում անցկացնելու հնարավորությունը»:
Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև ահաբեկչության դեմ պայքարի առաջնահերթությունները։
Պուտինը և Էրդողանը քննարկել են նաև 2018 և 2019 թվականների ռուս-թուրքական պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Նախագահներն ընդգծել են Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունների համապատասխան օղակներով համակարգման արդյունավետության բարձրացման կարևորությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







