Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:41

Սիրիական իշխանությունները հերքում են ընդդիմության կողմից Սարակիբ քաղաքը գրավելու լուրերը

Թուրքիայի աջակցությունը վայելող սիրիական ընդդիմության զինված խմբավորումները պնդում են, որ կարողացել են վերադարձնել Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող ռազմավարական նշանակության Սարակիբ քաղաքի նկատմամբ վերահսկողությունը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով անօրինական զինված կազմավորումների ներկայացուցիչներին։

Սիրիայի կառավարական ուժերն էլ հայտնում են, որ Իդլիբ շրջանի Սարակիբ քաղաքը սիրիական ընդդիմադիր ուժերի վերահսկողության տակ անցնելու Թուրքիայի լրատվամիջոցների տարածած լուրն իրականությանը չի համապատասխանում:

Սիրիական կողմը նշել է, որ բնակավայրը գտնվում է Սիրիայի կառավարական ուժերի լիակատար վերահսկողության տակ, որտեղ չնայած զինյալների կանոնավոր գրոհներին, շարունակվում են ականազերծման ու խաղաղ կյանքի վերականգնման նախապատրաստական աշխատանքները:

Հիշեցնենք, որ Իդլիբը Սիրիայի միակ տարածաշրջանն է, որի զգալի մասը նախկինի պես մնում է գրոհայինների ձեռքում։

Սիրիայի Իդլիբ քաղաքից դեպի արևելք գտնվող Սարակիբ քաղաքը ազատագրվել է սիրիական բանակի կողմից փետրվարի 5-ին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+