Թուրքիայի աջակցությունը վայելող Սիրիայի ընդդիմադիր ուժերը կատաղի մարտերից հետո կառավարական ուժերից գրավել են Իդլիբ նահանգի ռազմավարական նշանակություն ունեցող Նեյրաբ գյուղը: Այս մասին հայտնում է ermenihaber-ը։
Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` Նեյրաբ գյուղը Սիրիայի այսպես կոչված «չափավոր ընդդիմադիր» ուժերի ձեռքն է անցել փետրվարի 24-ին:
Չնայած ռուսական բանակի և Իրանի աջակցությունը վայելող խմբավորումների հետ միասին ռուսական կործանիչների ինտենսիվ օդային հարձակումներին, այնուամենայնիվ սիրիական ընդդիմադիր ուժերը գրավել են գյուղը:
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի գլխավորած ուժերը բազմաթիվ կորուստներ են ունեցել Նեյրաբում:
Նշենք, որ Նեյրաբ գյուղը գտնվում է Դամասկոսը Հալեպին կապող M4 և Լաթակիայի շրջանը Հալեպին կապող M5 մայրուղիների խաչմերուկում:
Հիշեցնենք, որ Նեյրաբ գյուղը Սիրիայի կառավարական ուժերը նույն ընդդիմադիրներից ազատագրել էին փետրվարի 3-ին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







