Սիրիական բանակի սակրավորները վերջերս գրոհայիններից ազատված Հալեպի Զահրա ավանն ականազերծելիս տարբեր պայթուցիկ սարքեր են հայտնաբերել։ Ռուս ինժեներների խոսքով՝ իրենց հիմնական խնդիրը ճանապարհները երթևեկության համար անվտանգ դարձնել է, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ահաբեկիչները, լքելով բնակավայրը իրենց հետ տեղափոխել են կրակային կետերում տեղակայված զինատեսակները, սակայն հեռանալիս թողել են ականներ և բալոններ։ Զահրայում սակրավորները գտել են չպայթած արկ կամ հատուկ թաքնված ինքնաշեն պայթուցիկ սարք։
Սակրավորների խոսքով՝ ամեն օր հայտնաբերում են հարյուրավոր ֆուգասներ՝ տարբեր երկրների, այդ թվում՝ թուրքական արտադրության։
Մասնագետների խոսքով՝ բնակավայրի ականազերծումն ընդհանուր առմամբ դանդաղ է ընթանում. սակրավորներն օրական շարժվում են 300 մետրով, ոչ ավել, չափազանց շատ են վտանգավոր գտածոները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







