Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգը կասեցրել է վեց հրթիռներից հինգը, որոնք երկուշաբթի օրը Գազայի հատվածից պաղեստինցի ծայրահեղականների կողմից արձակվել են Իսրայելի ուղղությամբ: Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Գազայի հատվածից 6 հրթիռ է արձակվել իսրայելական տարածքի ուղղությամբ, որոնցից 5-ը խոցվել են իսրայելական հակաօդային պաշտպանության համակարգի կողմից», – ասված Է զինվորականների հայտարարության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ օդային տագնապի ազդանշանները երկուշաբթի գործել են Իսրայելի հարավային Սդերոտ քաղաքում՝ բնակիչներին նախազգուշացնելով հնարավոր հրթիռակոծության մասին:
Ինչպես տեղեկացրել է Yedioth Ahronoth թերթը, ավելի վաղ իսրայելցի զինծառայողները գնդակահարել են երկու պաղեստինցիների, որոնք պայթուցիկ սարք են տեղադրել Գազայի հատվածի և Իսրայելի միջև սահմանի հարավային հատվածում:
Երկուշաբթի գիշերը, ի պատասխան հրթիռակոծությունների, Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Դամասկոսից հարավ ընկած ահաբեկչական թիրախներին, ինչպես նաեւ Գազայի ամբողջ հատվածում «Իսլամական ջիհադի» տասնյակ թիրախներին, հայտնել է բանակի մամուլի ծառայությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







