Չինացի գիտնականները մշակել են պատվաստանյութ, որը արդյունավետ է COVID-19 կորոնավիրուսի նոր տեսակի դեմ պայքարում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանում Չինաստանի դեսպան Չժան Հանհուեյը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։
«Չինաստանում արդեն պատվաստանյութ են մշակել, որը իմունիտետ է ցույց տալիս։ Սակայն դա նախնական է, անհրաժեշտ են հետագա ստուգումներ և լրամշակումներ», – նշել է չինացի դիվանագետը։
Հիվանդության տարածումը Չինաստանում սկսվել է 2019 թվականի դեկտեմբերին, վիրուսի զոհերի թիվն արդեն գերազանցել է 2,5 հազարը: Նոր վիրուսով վարակվել է արդեն ավելի քան 77 հազար մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում ասել են, որ չինական կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը կարող է հայտնվել մեկուկես տարուց ոչ շուտ: Չինաստանը ծրագրում էր պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ սկսել ապրիլից ոչ շուտ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







