Պաղեստինյան արմատական «Իսլամական ջիհադ» խմբավորման զինված թևի երկու անդամներ զոհվել են Դամասկոսի մերձակայքում՝ Իսրայելի ՌՕՈՒ հրթիռային հարձակման հետևանքով: Ինչպես հայտնել է արաբական Al-Hadath հեռուստաալիքը, հարվածները հասցվել են երկուշաբթի գիշերը Սիրիայի մայրաքաղաքի հարավում գտնվող Ադելիա շրջանի ուղղությամբ, որտեղ գտնվում է պաղեստինցիների ռազմակայանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ Ադելիայի բազայում մշակվում են հրթիռային զենքի նմուշներ, որն այնուհետև արտադրվում է Գազայի հատվածում և օգտագործվում է Իսրայելի դեմ զինված հարձակումների համար:
Ավելի վաղ SANA գործակալությունը, հղում անելով սիրիական ռազմական աղբյուրին, հաղորդել էր, որ ՀՕՊ-ի միջոցները մի քանի հրթիռային հարվածներ են հասցրել Դամասկոսի արվարձաններին, որոնք իսրայելական ռազմաօդային ուժերը հասցրել են գրավյալ Գոլանի բարձունքների կողմից: Հրթիռների մեծ մասը հաջողվել է խոցել մինչև թիրախների հասնելը, ճշտել Է գործակալությունը:
Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաստատել է, որ իսրայելական կործանիչները գրոհել են «Իսլամական ջիհադ» խմբավորման օբյեկտները Դամասկոսից հարավ, միաժամանակ հարվածներ են հասցվել Գազայի ողջ հատվածում՝ Պաղեստինյան արմատականների տասնյակ թիրախների նկատմամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







