Սիրիական բանակի ստորաբաժանումները կիրակի օրը գրավել են Իդլիբ նահանգի Շեյխ Դամես և Հանթուտեյն բնակավայրերը: Ինչպես հայտնել Է Syria Al N լրատվական պորտալը, երկու ավանները գտնվում են Մաարեթ էն Նուուման քաղաքից արևմուտք, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Տեղեկատվության համաձայն՝ սիրիական զորքերը ռազմաճակատի այդ հատվածում առաջխաղացումը սկսել են Ջեբել Էզ Զավիա տարածաշրջանից, որտեղ կենտրոնացած են մի շարք ծայրահեղական խմբավորումների ահաբեկիչների հիմնական ուժերը:
Համաձայն աղբյուրի փոխանցած տեղեկությունների ՝ գործողությունը նպատակ ունի հարավային ուղղությամբ հասնել Հալեպ – Լաթաքիա ռազմավարական մայրուղուն:
Նշենք, որ Իդլիբը Սիրիայի միակ տարածաշրջանն է, որը դեռևս մասամբ գտնվում է զինյալ խմբավորումների ձեռքում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







