Չինաստանում նոր կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2592-ի, ապաքինվել է 24734 մարդ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Չինաստանի առողջապահության հարցերով պետական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։
Ինչպես նշում է գերատեսչությունը, մեկ օրում գրանցվել է 150 մահ, 1846 մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից: Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 409-ով, որոնցից 398-ը՝ Հուբեյ նահանգում: Այլ 11 դեպք գրանցվել է Գունադուն(3), Շանդուն(1), Չունցին(2), Սիչուան(1), Գուանսի(2), Ցզիլին(2) նահանգներում:
Անցած մեկ օրվա ընթացքում մահվան առավելագույն թիվը՝ 149-ը, գրանցվել է Հուբեյ նահանգում, որոնցից 131-ը՝ Ուհանում: Ընդհանուր առմամբ, այս տարածաշրջանում կա 64287 վարակի դեպք. կիրակի բուժհաստատություններից դուրս է գրվել ավելի քան 1,4 հազար մարդ։
Առողջապահության հարցերով տարածաշրջանային կոմիտեների տվյալներով՝ նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու ոչ մի դեպք չի գրանցվել ՉԺՀ-ի 24 տարածաշրջաններում անցած օրվա ընթացքում:
Ցուցակում տեղ են գտել նաև Պեկինի, Տյանցզինի և Շանհայի կենտրոնական ենթակայության քաղաքները, ինչպես նաև Ռուսաստանի հետ սահմանակից Հեյլունցզյան և Ներքին Մոնղոլիա նահանգները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



