Ryanair-ի գլխավոր տնօրեն Մայքլ Օ’Լիրին պահանջել է լրացուցիչ հակաահաբեկչական ստուգումներ անցկացնել օդանավակայաններում մուսուլման տղամարդկանց նկատմամբ: Այս մասին հայտնում է The Sun-ը։
Օ’Լիրիի խոսքով՝ օդանավակայաններում ահաբեկչության մեջ կասկածվողները հիմնականում «մահմեդական դավանանքի տղամարդիկ են», քանի որ «հենց նրանք են սպառնալիքի աղբյուրներ»:
Օ’Լիրիի հայտարարությունը խիստ քննադատել են մի շարք կազմակերպությունների և Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ներկայացուցիչներ, որոնք նրան մեղադրել են իսլամաֆոբիայի և ռասիզմի համար:
Ինչպես հայտնում է պարբերականը, ավիաընկերության ղեկավարն առաջին անգամ չէ, որ արմատական հայտարարություններ է անում։ Մեկ այլ առիթով նա կարծիք է հայտնել, որ «լավագույն բանը, որ կարելի է անել բնապահպանների հետ, նրանց գնդակահարելն է»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







