Գեորգի Գաբունիայի արարքը մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ որակավորել են որպես լրագրողական էթիկայի խախտում: Չնայած դրան, նա ճիշտ է համարում նման կերպ իր կարծիքը տեղ հասցնելու միջոցը:
Գաբունիայի խոսքով, նա մտադիր է «մոտավորապես նույն ոճի» ծրագիր թողարկել «Մթավարի արխի» հեռուստաալիքով, որը հիմնել է «Ռուսթավի 2»-ի՝ պաշտոնից ազատված գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան:
Հիշեցնենք, որ միջադեպից հետո աշխատանքից ազատվել են մի շարք լրագրողներ, այդ թվում՝ նաև հեռուստաալիքի գործադիր տնօրենը: Նիկա Գվարամիային հաջորդել և պաշտոնը զբաղեցրել է Պաատա Սալիան: Հեռուստաալիքի նոր ղեկավարը աշխատանքից ազատել է մի խումբ լրագրողների, այդ թվում՝ Գեորգի Գաբունիային:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







