Նախօրեին Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում տեղի է ունեցել հապալասի առաջին փառատոնը: Փառատոնի ընթացքում հնարավորություն է ստեղծվել ծանոթանալ հապալասի աճեցման ողջ գործընթացին։
Փառատոնի կազմակերպիչն է «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը (Armenia Tree Project), որի նպատակն է Լոռու մարզում հապալասի աճեցման ժողովրդայնացումը, ինչպես նաև էկոտուրիզմի զարգացումը: Փառատոնի կազմակերպմանը իր աջակցությունն է ցուցաբերել նաև Եվրամիության պատվիրակությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







