Նորվեգիան կշարունակի մշակել Արկտիկայի նավթահանքերը: Տասս-ի փոխանցմամբ այդ մասին ելույթ է ունեցել Նորվեգայի արտգործնախարար Ինե Էրիկսեն Սյորեյդեն Շվեդիայում Եվրամիության առաջին արկտիկական ֆորումի ժամանակ:
« Նավթի մշակումը կշարունակվի` անկախ տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխություններից: Շատ կարևոր է անվտանգ եղանակով նավթարդյունահանումը: Մեր կողմից հաստատվող չափանիշները շատ բարձր են: Ես հույս ունեմ, որ մյուս երկրները ևս ուշադրություն կդարձնեն փոփոխվող բնապահպանական պայմաններին »,-հայտարարել է արտգործնախարարը` ընդգծելով «բնապահպանության և արտադրության միջև հավասարակշռություն» գտնելու անհրաժեշտությունը:
«Միայն տնտեսական աճի կամ միայն շրջակա միջավայրի մասին քննարկումները բավարար չեն տարածաշրջանի առաջընթացի համար »,- հավելել է արտգործնախարարը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







