Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:47

Bloomberg-ը կազմել է աշխարհի ամենահարուստ 25 ընտանիքների ցանկը

Bloomberg-ի կազմած ցուցակում առաջին հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի խոշորագույն Walmart սուպերմարկետների ցանցի տիրոջ՝ Ուոլթոնների ընտանիքը ՝ 191 մլրդ դոլար ընդհանուր կարողությամբ։ Լրատվական գործակալությունը հայտնում է նաև, որ աշխարհի 25 ամենահարուստ ընտանիքների կարողությունը աճել է 24%-ով՝ կազմելով ընդհանուր 1,4 տրլն դոլար:

Ուոլթոնները մի տարվա ընթացքում ավելացրել են իրենց կապիտալը 39 մլրդ դոլարով։ Վարկանիշային այս ցուցակում 127 մլրդ դոլարով (գումարած 37 մլրդ դոլար) երկրորդ տեղը զբաղեցնում են Mars շոկոլադե սալիկներ արտադրող ընկերության սեփականատերերը: Մի տարվա կտրվածքով առաջ անցնելով Դևիդ և Չարլզ Կոխ եղբայրներից, որոնք ղեկավարում են Koch Industries նավթաքիմիական ընկերությունը և տնօրինում են 125 մլրդ դոլար (գումարած 26 մլրդ դոլար) կապիտալ։

Վարկանիշային ցուցակի չորրորդ հորիզոնականը բաժին է ընկել Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքին (100 մլրդ դոլար)։ Հավելենք, որ թագավորական ընտանիքն առաջին անգամ է հայտնվել այս ցուցակում։ Այնուհետև հաջորդում են Ալեն և Ժերար Վերթեյմերներ եղբայրները, ովքեր ֆրանսիական Chanel նորաձևության տան սեփականատերերն են՝ 57,6 մլրդ դոլար։
Վարկանիշային ցուցակի առաջին տասնյակում են հայտնվել նաև Hermes նորաձևության հայտնի տան սեփականատերերը՝ 53,1 մլրդ դոլար, երեք բելգիական ընտանիքներ ՝ Վան Դամ, Սպուլբերխև Դե Մեվիուս (յոթերորդ տեղ, Anheuser — Busch INBEV գարեջրատուն)։ Նրանց կարողությունը գնահատվում է 52,9 մլրդ դոլար։
Գործակալության ցուցակում հայտնվել են նաև ընտանիքներ Կանադայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Շվեյցարիայից, Ինդոնեզիայից, Հոնկոնգից, Թայլանդից և Իտալիայից:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+