Ամերիկացի ֆինանսիստ Ջեֆֆրի Էփշտեյնը, ով մեղադրվում էր անչափահաս աղջիկների հետ սեռական հարաբերություն ունենալու և թրաֆիքինգով զբաղվելու համար, ինքնասպանություն է գործել իր բանտախցում, հաղորդում են լրատվամիջոցները:
66 տարեկան տղամարդը իրեն կախել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն ուղղիչ կենտրոնում, իսկ մարմինը հայտնաբերվել է շաբաթ օրը առավոտյան տեղի ժամանակով 7:30-ին։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը` վկայակոչելով պաշտոնական աղբյուրներին:
Մանհեթենում գտնվող բժշկական փորձագիտական կենտրոնը հաստատել է Էփշտեյնի մահը The Associated Press-ին:
Անցած ամիս նրան անգիտակից վիճակում գտել էին իր խցում պարանոցի վնասվածքով, ասվում է հաղորդագրության մեջ:
Էփշտեյնը, ով ձերբակալվել է հուլիսի 6, իրեն մեղավոր չի ընդունել տասնյակ անչափահաս աղջիկների հետ սեռական հարաբերությունների և թրաֆիքինգով զբաղվելու իրեն առաջադրված մեղադրանքը: Դատախազները ասում են, որ ենթադրյալ հանցագործությունները տեղի են ունեցել Էփշտեյնի տներում ՝ Մանհեթենում, Նյու Յորքում և Ֆլորիդա նահանգի Փալմ Բիչ քաղաքում, 2002-ից 2005 թվականների ընթացքում:
Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրան սպառնում էր մինչև 45 ազատազրկում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







