Մարդը չկարողանալով դիմագրավել փառքի գայթակղությանը մեծամտանում և անտանելի է դառնում: Այսօր կներկայացնենք Հոլիվուդյան այն աստղերին, որոնք տառապում են այդ «հիվանդությամբ»:
1. Քանյե Ուեսթ
«Սկզբում Քանյեն ստեղծեց երկինքն ու երկիրը ». Այս խոսքերով սկսվում է 2015 թվականին երկրպագուների կողմից թողարկված Աստվածաշունչը, որում Աստծո անունը փոխարինվել է Քանյե անունով: Երաժիշտը լուրջ ընդունեց երկրպագուների կատակն ու իրեն հռչակեց Ամենակարող: Գրքի լույս տեսնելուց մի քանի ամիս անց ծնվեց Ուեսթի որդին, ով ստացավ անմահ անուն Սենտ (անգլերենից Սուրբ): 2013թ-ին նա թողարկել է մի ալբոմ, որում նա իրեն անվանել է ինչպես Աստված (երգ I Am God), այնպես էլ Աստծո որդին ալբոմի անունը Yeezus է: Վերջապես, Քանյեի համեստ մեջբերումը իր սիրելիի մասին. «Ես Աստված եմ: Եվ իմ կյանքի ամենամեծ ողբերգությունն այն է, որ ես դրսից երբեք չեմ կարող տեսնել իմ ելույթը»:
2. Բեյոնսե
Եթե ինչ-որ մեկը չկանգնեցնի Բեյոնսեին, ապա որոշ ժամանակ հետո նա կհասնի Քանյե Ուեսթին: Նա դեռևս չի անվանակոչում իր երեխաներին սրբերի անուններով, բայց նա հաճախ կրկնօրինակում է Կույս Մարիամին ՝ ընտրելով տարազներ և թիարաններ, որոնք կրկնում են Մայրամ Աստվածածնի կերպարն ու հագուստները կրոնական նկարներում և արձաններում: Այն սկսվեց 2017 թվականի «Գրեմմի» մրցանակաբաշխությամբ, որի բեմում նա հայտնվեց ոսկե հագուստով և պսակով։ Նորածին երկվորյակներին Ռումիին և Սառային Բեյոնսեն որոշեց աշխարհին ցույց տալ նույն ոճով Instagram-ում տեղադրելով լուսանկար, որը զարմանալիորեն նման է Սանդրո Բոտիչելիի « Մարիամը երկրպագում է երեխային» նկարին:
3. Ջեյ Զի
Նարցիսիզմով ոչ պակաս տառապում է Բեյոնսեի ամուսին Ջեյ Զին։ Նա հաճախ հիշեցնում է ազդեցիկ ընկերների, մեծ փողերի և, իհարկե, տաղանդի մասին: « Գուցե սա որպես մեծամտություն ընկալվի, բայց իմ ներկայությունը ինչ-որ տեղ իմ կողմից օրհնություն է», — ասում է երաժիշտը իր մասին:
4. Ռիհաննա
Ռիհաննան իր ձեռքում միշտ ունի մի բաժակ շամպայն, իսկ աչքերում արհամարանք: Նույնիսկ երկրպագուները խոստովանում են, որ նա չի փայլում իր բարությամբ: Ռիհաննան կոպիտ է երկրպագուների հանդեպ, ուշանում է իր սեփական համերգներից, արտահայտություններում սուր է, եթե իրեն ինչ-որ բան դուր չի գալիս, իսկ երբ նրա ներկայության համար բարձր վարձատրություն է տրվում, նա իրեն պահում է այնպես, կարծես բոլորը պետք է ամեն րոպե շնորհակալություն հայտնեն ճակատագրին այն փաստի համար, որ նա եկել է: Ռիհանան չգիտի, թե ինչպես ուրախանալ այլ մարդկանց հաջողություններով: 2017-ին «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ նա եկել էր ալկոհոլի բյուրեղյա կտորով ծածկված զգեստով:
Ամեն անգամ, երբ բեմից բարձրաձայնվում էր հաջորդ անվանակարգում հաղթողի անունը, Ռիհաննան իր պահվածքով ցույց էր տալիս, որ ինքը պետք է շահի մրցանակը:
5. Մարիա Քերի
Ավելի քան տաս տարի առաջ Մարիա Քերիին հարցրել են, թե ինչպե՞ս է վերաբերվում Ջենիֆեր Լոպեսին: Նա պատասխանեց, որ ինքը նույնիսկ չգիտի, թե ով է նա: Մարիան վստահ է, որ նա մեր ժամանակի ամենամեծ աստղն է և համեմատելով նրա հոյակապ ձայնի հետ, մնացած ամեն ինչ անհեթեթություն է: Մեկ տարի առաջ Մարիային կրկին հարցրեցին, թե արդյոք նա չի՞ ճանաչում Ջենիֆեր Լոպեսին: «Ես շատ վատ հիշողություն ունեմ: Մենք մի քանի անգամ հանդիպել ենք, բայց ես նրան չգիտեմ», — պատասխանել է Քերին:
Մարիան երկար ժամանակ չէր հասկանում, թե ինչու՞ դեռ ֆիլմ չեն նկարահանել իր տաղանդի մասին: 2017-ի հուլիսին նա հոգնել էր սպասելուց և նախաձեռնությունը իր ձեռքը վերցրեց ՝ հայտարարելով, որ ինքն իր կենսագրության մասին ֆիլմ կթողարկի:
6. Լինդսի Լոհան
Լինդսի Լոհանի կարիերան անկում ապրեց 2007-ին ալկոհոլից և թմրանյութերից կախվածության պատճառով: Բայց նույնիսկ տասը տարի անց նա հրաժարվում է խոստովանել, որ Ա-ցուցակի աստղ հանդիսացող ժամանակները վաղուց անցել են: Լինդսեյը շարունակում է գործել և ապրել որպես դիվա: Դրա համար նա անընդհատ աշխատանքից ազատվում է, երբ նոր առաջարկներ չեն լինում ֆինանսական գործերը վատանում են: Բայց Լինդսիի ցանկությունները աճում են ուղիղ համամասնությամբ: 2016-ին նրան հրավիրեցին սիրված ռուսական թոք շոու: Նրա ցանկություններն էին` ունենալ մասնավոր ինքնաթիռ, հանդիպում Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և $ 50,000 վճար: Բոլոր երեք կետերը
մերժվեցին: Բայց ամեն դեպքում Լինդսին նկարահանվեց Անդրեյ Մոլախովի ծրագրում:
7. Ջենիֆեր Լոպես
Ջենիֆեր Լոպեսին հաճախ անվանում են առավել տրամադրված և պահանջկոտ աստղերից մեկը: Ջեյ Լոյի հանդերձարանում ամեն ինչ պետք է լինի սպիտակ, սկսած պատերից և բազմոցից, վերջացրած մոմերից և վարդերից: Նա խմում է բացառապես ֆիլտրված ջուր: Բայց, ի տարբերություն շատ այլ հայտնիների, Ջենիֆերը հոգ է տանում ոչ միայն իր, այլև իր թիմի մասին: Նրա թիմը ինչպես և Լոպեսը, ուղևորվում են համերգից համերգ ՝ մասնավոր ինքնաթիռով: Եթե Ջեյ Լոն լավսգույն հյուրանոցում է, ուրեմն իր թիմն էլ պետք է լավագույն հյուրանոցում լինի: Դրա համար վերջիններս շատ դեպքերում ներում են նրան:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







