Միջադեպը տեղի է ունեցել սիրողական թիմի մարզման ժամանակ՝ կայծակը մարզադաշտ է հարվածել՝ թեթև վնասվածքներ հասցնելով 19-48 տարեկան 15 մարդու, որոնցից մի քանիսը նաև տեղափոխվել են հիվանդանոց։ Այս մասին տեղեկանում ենք բավարական Merkur թերթից։
Նման միջադեպերը արդյունք են դեռ ուրբաթ օրվանից երկրի հարավ ներթափանցած վատ եղանակային պայմանների, որոնք տարբեր արտակարգ իրավիճակների պատճառ են դարձել։ ԶԼՄ-ների տվյալներով՝ բաց հարթակում անցկացվող բավարական «Տաուբերթալ» երաժշտական փառատոնի հազարավոր այցելուներ տարհանվել են, իսկ միջոցառումները ընդհատվել ամպրոպի պատճառով:
Արդյունքում շուրջ 400 մարդ ապաստան է գտել Ռոթենբուրգ քաղաքի իշխանությունների կողմից հատկացված անգարում: Շատ մարդիկ տուժել են ուժեղ քամու պատճառով։ Աղբյուրում նշվում է նաև, որ հարևան Լյուքսեմբուրգում հողմամրրիկի արդյունքում կան տուժածներ:
Բադեն-Վյուրտեմբերգում ուժեղ ամպրոպի պատճառով հետաձգվել է «Սանդհաուզեն» և «Բորուսիա Մյոնխենգլադբախ» ֆուտբոլային ակումբների միջև DFB գավաթի խաղարկության մեկնարկը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







