ԱՄՆ ներգաղթյալների հարցերով զբաղվող բարձրաստիճան պաշտոնյան վերանայել է Ազատության արձանի վրա մակագրված մեջբերումը` ի պաշտպանություն նոր քաղաքականության, որն արգելում է սննդի տեսքով օգնություն ցուցաբերել օրինական ներգաղթյալներին:
Թրամփի վարչակազմի քաղաքացիության տրամադրաման և ներգաղթի ծառայությունների ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը Քեն Կուչինելին երկուշաբթի օրը հայտարարեց նոր պահանջի մասին, որն արգելում է օրինական ներգաղթյալներին օգտվել որոշակի պետական նպաստներից` ինչպիսիք են պետության կողմից տրամադրվող բնակարանները կամ սնունդը:
Փոփոխությունների մասին նոր կանոնակարգը հրապարակվել է երկուշաբթի «Դաշնային ռեգիստրում» և ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 15-ին:
Ըստ պաշտոնյաների` սույն կանոնակարգի փոփոխությունը միտված է ամրապնդելու «սեփական ուժերին ապավինելու» գաղափարը: Քննադատները պնդում են, որ դա խանգարելու է ԱՄՆ ցածր եկամուտ ունեցող բնակիչներին օգնություն հայցել:
Այն ներգաղթյալները, ովքեր արդեն ԱՄՆ-ում մշտական բնակիչներ են, չեն տուժի այդ կանոնների փոփոխությունից:
Սակայն մուտքի արտոնագրերի երկարացման, գրին քարտի կամ ԱՄՆ քաղաքացիություն համար դիմած դիմորդների վրա այս փոփոխությունները կունենան ազդեցություն:
Նրանք, ովքեր արդեն ԱՄՆ-ում են, նրանց դիմումները ևս կարող են մերժվել:
Մոտավորապես 22 միլիոն օրինական բնակիչներ ԱՄՆ-ում չունեն քաղաքացիություն, և դրանցից շատերը, ամենայն հավանականությամբ, կտուժեն:
Նախագահ Թրամփը ներգաղթը դարձրեց իր վարչակազմի հիմնական թեման: Այս քայլը ևս ներգաղթը զսպելու իր կառավարության ջանքերի մի մասն է կազմում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







