Վերջին ժամանակներում հայտնիների ժամանակն այնքան սուղ է, որ անգամ չեն հասցնում հայտարարել իրենց նոր բրենդի մասին։ Նոր ապրանքանիշներն այնքան արագ են տարածվում, որ հետաքրքրվողները միանգամից նկատում և կռահում են մոտակա ծրագրերն ու գործողությունները։
Այդպես պատահեց Լեդի Գագայի հետ, իսկ այժմ պատմությունը կրկնում է Սելենա Գոմեսը։
Հայտնի է դարձել, որ երգչուհին փաստաթղթերը ներկայացրել էր դեռ հուլիսին: Նրա ապրանքանիշի ներքո վաճառվելու են բուրմունքներ, դեկորատիվ և խնամքի կոսմետիկա, յուղեր նախատեսված մազերի համար և այլն:
Այս ամենը զարմանալի չէ, քանի որ Սելենան ունի բոլոր նախադրյալները հաջողված ապրանքանիշ ստեղծելու համար:
Նշենք, որ Գոմեսը ներկայումս Instagram- ում ունի 155 միլիոն հետևորդ: Սա 13 միլիոնով ավելին է, քան Քայլի Ջեներինը, ով նույնպես ստեղծել է իր ապրանքանիշն ու վաստակել առաջին միլիարդ դոլարները հենց դրա շնորհիվ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







