Հնագետները Դաղստանի Դերբենտ քաղաքում՝ Նարին Կալա ամրոցից հարավ, կենցաղային գույքով բնակավայրի հատվածներ են գտել:
Գիտնականներն այստեղ լիովին պահպանված կերամիկական ամաններ են տեսել: Դրանց թվում նաև «խում» կոչվող տարա: Այն ծածկված է եղել քարե կափարիչով: Գտածոյի հավանական տարիքը 1.500 տարի է:
Կրակի հետքերը, այրված փայտե կոնստրուկցիաները թույլ են տալիս ենթադրել, որ այստեղ հրդեհ է եղել: Պատմաբանները դա կապում են V դարի հակաիրանական ապստամբության հետ:
Ի թիվս այլ գտածոների՝ կա կավե վառարան, սրոցաքարեր՝ դարբնոցային իրերի սրման և ողորկման համար, ինչպես նաև երկաթից և բրոնզից առարկաներ: Օրինակ՝ թռչունի պատկերով քորոցի վերնամաս:
Այս տարի պեղումներն իրականացվել են I-VI հարյուրամյակների բնակավայրի տարածքում, որը գոյություն է ունեցել Նարին Կալա ամրոցի կառուցումից առաջ:
Գրավոր աղբյուրներից հայտնի է դրա անվանումը՝ Չոր: Ամենայն հավանականությամբ, սա արևելաիրանական ծագման բառ է, այն նշանակում է «նեղ տեղ», քանի որ այստեղ լեռներն առավել մոտ են Կասպից ծովին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







